copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:47 10-01-2024

Դուք մեր երկրի միջուկի միջուկն եք․ Տիգրան Մանսուրյանը այցելել է զինվորներին

«Ես էլ շատ ուրախ եմ բոլորիդ տեսնելով՝ այսպես արտակարգ զուսպ, լուրջ: Գիտեմ, որ հայ զինվորը ճիշտ այսպիսին է, և դուք հաստատում եք դա: Շատ ուրախ եմ ձեզ հետ փոքր-ինչ շփվելու համար: Հպարտ եմ ձեզնով, ինչպես ամեն հայ մարդ: Դուք մեր երկրի միջուկի միջուկն եք:

Երբ տեսնում եմ այս տղաներին, ինձ անչափ հպարտ եմ զգում: Ես նրանց մեջ զգում եմ հայ զինվորի ամենալավ, ամենաբարձր հատկանիշները՝ խոնարհություն, մի տեսակ իմաստուն լռություն և այդ լռության տակ լեցուն խոհունություն: Անմիջապես ուզում ես իմանալ՝ ո՞վ ունի տանը, որտեղի՞ց է: Այդ բոլոր տները, մեր տղաների ընտանիքները հարազատ են ինձ համար: Իրենց ևս խոնարհումս եմ ուզում փոխանցել։

Երկրի մաշկն է սահմանագիծը, ամենազգայուն, խոցելի հատվածն է, որի պաշտպանությանն են կանգնած մեր այս լավ տղաները: Շատ ուրախ եմ, որ եղավ այս հանդիպումը:

Երբ տեղյակ չես զինվորի կյանքի, գործի, կացութաձևի մանրամասներին, մի այլ հոգեվիճակի մեջ ես գտնվում, բայց երբ գալիս ես, քո աչքերով տեսնում, ծանոթանում առօրյային և մանավանդ, երբ քեզ մանրամասն պատմում են ու ներկայացնում սահմանին տիրող իրավիճակը, այդ ամենը քեզ հուսալիության, ապահովության զգացում է ներշնչում, և դա, անշուշտ, մեծագույն հարստություն է»,-ՀՀ Պն-ի փոխանցմամբ՝ զինվորների հետ հանդիպման ժամանակ ասել է Տիգրան Մանսուրյանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում