Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:52 08-01-2024

Նիկոլն իր ուզածին հասնելուց հետո բոլորին նվաստացնելով դուրս է շպրտելու. քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանի այս տարվա առաջին մարզային շրջագայությունների մեկնարկը տրվեց Լոռու մարզից։ Փաշինյանը այցելել էր Լոռու մարզի մի շարք դպրոցներ` ծանոթանալու կառավարության կատարած աննախադեպ աշխատանքներին։ Փաշինյանը շատ լուրջ ուսումնասիրություններ կատարեց և արձանագրեց խնդիրներ կախիչների հետ կապված, հետո պարզվեց, որ վոլեյբոլի ցանցն էլ լավ վիճակում չէ։ Արդյունքում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը պաշտոնանկ արվեցին։ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Արմավիրի մարզում էր։ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն էլ պաշտոնանկ արվեց, նորից նույն պատրվակով։

Փաշինյանի մարզային շրջագայությունների, դրանց հաջորդող պաշտոնանկությունների վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։

«Նիկոլն ընդամենը մարիոնետ է, որը ամենօրյա ռեժիմով ստանում է հանձնարարականներ, և ինքը այդ հանձնարարականները հիանալի կատարում է։ Խնդիրը այն է, որ Նիկոլի տերերը ուսումնասիրել են հասարակության զգալի մասի մակարդակն ու տրամադրությունները և համապատասխան ցուցումները տալիս են՝ այդ տրամադրությունները հաշվի առնելով»,- նման կարծիք հայտնեց քաղաքագետը։

Համբարյանն ասում է, որ բնավ զարմանալ պետք չէ, որ Փաշինյանը կախիչի կամ ցնցուղի պատճառով պաշտոնանկություններ է անում, դա հերթական թեման է, որով կերակրում է իրեն երկրպագողներին։

«Բոլորը պետք է հասկանան, որ Նիկոլը իր ուզածին հասնելուց հետո հերթով նվաստացնելով բոլորին դուրս է շպրտելու»,- ընդգծեց քաղաքագետը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել