copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:29 02-01-2024

Բելգորոդում օրվա ընթացքում 3-րդ անգամ է օդային տագնապ հայտարարվել

Բելգորոդում օրվա ընթացքում արդեն երրորդ անգամ է հրթիռային հարձակման վտանգի ազդանշան հնչում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի տելեգրամյան ալիքին։

«Եթե տանն եք գտնվում, մի՛ մոտեցեք պատուհաններին: Պատսպարվեք պատուհաններ չունեցող ամուր պատերով սենյակներում (միջանցք, լոգարան, զուգարան, մառան): Եթե փողոցում եք գտնվում, ապա գնացեք ապաստարան կամ մեկ այլ անվտանգ վայր»,- գրել է Գլադկովը։

Բելգորոդում օրվա ընթացքում արդեն երրորդ անգամ է օդային տագնապ հայտարարվում։ Մինչ այդ տագնապի ազդանշանը հնչել է Մոսկվայի ժամանակով ժամը 12։06-12։45-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերն ուկրաինական չորս հրթիռ են խոցել։ Առաջին հթիռակոծման հետևանքով մեկ մարդ է տուժել, նրան ծանր վիճակում հոսպիտալացրել են։

Երկրորդ անգամ օդային տագնապ էր հայտարարվել ժամը 13։00-ի սահմաններում։ ՌԴ ՊՆ տվյալներով՝ այդ ժամանակ հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդի մարզի երկնքում ևս հինգ հրթիռ են խոցել։

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտնել է ևս ութ հրթիռի խոցման մասին։ Ընդհանուր առմամբ օրվա ընթացքում արդեն խոցվել է 17 հրթիռ։

Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր հերթին հայտնել է հրթիռակոծման հետևանքով մեկ զոհի և հինգ տուժածի մասին։ Նա նաև հավելել է, որ անցած մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ն Բելգորոդի մարզի մի շարք բնակավայրերի ուղղությամբ ավելի քան 50 զինամթերք է արձակել և մի քանի հարձակում է իրականացրել անօդաչուների միջոցով։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում