copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:18 02-01-2024

Հայոց եկեղեցին պետականության բացակայության ժամանակ ներկայացնում էր Հայաստանը. Դավիթ Թումասյան

Իրավաբան Դավիթ Թումասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ԿՐՈՆԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբերի 31-ին կաթողիկոսի ուղերձի չհեռարձակելը Հ1-ով և որոշ այլ ալիքներով, ինչպես նաև որոշ ալիքներով հեռարձակումը 23:00-ին, այլ ոչ թե վարչապետի ուղերձից անմիջապես առաջ, քայլ էր ոչ թե Գարեգին Բ Կաթողիկոսի, այլ եկեղեցու և կրոնի դեմ:

Կաթողիկոսի պաշտպանը չեմ և չեմ քննարկում նրա ով լինելը, այլ խոսում եմ բացառապես եկեղեցու և կրոնի կարևորության ու նշանակության մասին: Հոգևոր խոսքը հասանելի պետք է լինի իր բացառիկության իմաստով, և եկեղեցին է, որ դարեր շարունակ հայերիս համար ամենակարևորագույն դերակատարումն է ունեցել՝ չնայած այն ժամանակ Սահմանադրությունը 18-րդ հոդված չէր նախատեսում (պարադոքսալ հակադրություն):

1. Հայոց եկեղեցին հայոց պետականության բացակայության ժամանակ ներկայացնում էր Հայաստանը, քանի որ այլ գրագետ ու կրթված մարդ չկար: Խրիմյան Հայրիկի մասին բոլորս էլ լսել ենք՝ չնայած նրա թղթե շերեփին:

2. Հայոց եկեղեցին էր, որ կրթում էր հայերին ու բոլոր դպրոցները եկեղեցական էին, ու դրանով եկեղեցին գոնե զարգանում էր գիտությունը Հայաստանում:

3. Հայոց եկեղեցին էր զարգացնում իրավունքը և ստեղծում իրավական այնպիսի ակտեր, որոնք միջազգային պատմության մեջ են մնացել որպես անկյունաքարային հուշարձաններ:

4. Հայոց եկեղեցին էր պահպանել մեր գիրը և լեզուն, որի առկայությամբ բացառվեց ասիմիլացիան տարբեր ազգերի հետ:

5. Հայոց եկեղեցին էր, որ միավորում էր հայերին և կազմակերպում նրանց գոյատևումը նաև սփյուռքում:

Հայոց եկեղեցու դերակատարումը կարելի է շարունակել, քանի որ պատմականորեն եկեղեցին այն հենասյունն ու հիմնասյունն էր, որը հայերիս համար եղել է, կա և կմնա այն կղզյակը, որից վերածվնում էր Հայաստանը, հայը, հայկականը….

Կաթողիկոսը կփոխվի, կփոխվեն նախագահներ, վարչապետներ, այլ ղեկավարներ, բայց եկեղեցու դեմ ոտնձգություն անել պետք չէ…. Անձի դեմ պայքարում են այլ եղանակներով, այլ ոչ թե ինստիտուտին (այն էլ դարերով կայացած հոգևոր կառույցին) ստորացնելով…. Հայերս պետք է հնարավորություն ունենայինք լսել այն ուղերձը, որը մշտապես ոգևորել է մեզ:

Հ.Գ. Եկեղեցուն և կրոնին դիմում են անգամ անհավատ մարդիկ ճգնաժամային իրավիճակներում (պատերազմ, հիվանդություն, կալանավորում և դատապարտում, տարերային կամ տեխնիկածին աղետ և այլն), դրա համար այդ հավատին հարվածելը ծանր են տարել ոչ միայն քրիստոնյա հայերը, այլ նաև շատ-շատ այլ մարդիկ….»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում