copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:45 31-12-2023

ԱԺ շենքի պարիսպն «այլանդակել են»․ ահազանգում է ճարտարապետը

Ճարտարապետ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Էրեկ ընկերոջս հետ Բաղրամյանով իջնում էինք, անցնելուց հերթական անգամ հիանում էի պարիսպի քարով, շարով, դետալներով, մեկ էլ հոպ, էս տեսա։

Չգիտեմ երբ են արել, ոնց չէի նկատել։ Սա ՀՀ ԱԺ շենքի պարիսպն ա, կարեւոր հուշարձան բոլոր իմաստներով՝ թղթերով էլ, նենց էլ (N164 ցուցակում, հանրապետական նշանակության)։ Էս են պարիսպն ա, որ որոշ «խելոքներ» ուզում էին քանդել, մեռա ասելով, դարպասը բացում եք՝ բացեք (էդ էլ տեսանք ինչ եղավ), խի՞ եք քաղաքային միջավայրի կարեւոր տարրը ուզում քանդել։ Չքանդեցին, ուրիշ պատճառներով, իհարկե, բայց այլանդակին։ Ուրեմն, փող են դուրս գրել, ինչ-որ պրորաբ կանչել, ասել են, գնա մի ձեւ դզմզի, ոնց ուզես, դե մարդն էլ ոնց կարա արել ա։ Խոխմեն էն ա, որ 1950 բալգարկա չկար, ու համեմատեք։ Նույնիսկ էնքան շնորհք չի եղել, որ քանոնով չափեն ու էս այլանդակությունը գոնե չափով բռնի տակի քարին։ Ինչ ասեմ, չգիտեմ սրան ինչ բառ դնեմ, էս ա վերաբերմունքը ամեն ինչին, վաղուց արդեն տպավորություն ունեմ, որ ինչ-որ վայրի ցեղեր գրավել են, չէ, զբաղեցրել են մի կորած ցիվիլազացիայից մնացած քաղաքը։

Հ․Գ ԿԳՄՍ ԱԳՃԼԿ հիմնարկի հուշարձանների խորհուրդ ա ինչ ա, դրանց մասին հետո կգրեմ, հրապարակի շենքերը ծակելու թույլտվությունը տալու մասին մի երկու բարի մաղթանք կասեմ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի