copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:40 29-12-2023

Տուն-ինտերնատի բնակիչները կենսաթոշակի կամ ծերության նպաստի վճարումների խնդիրներ ունեն, դիմել են ՄԻՊ-ին 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ին մշտադիտարկման այց են կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ տեղում ծանոթանալու հաստատության շահառուների առօրյային և իրավունքներին վերաբերելի խնդիրներին: Անահիտ Մանասյանը տուն-ինտերնատի տնօրեն Խաչիկ Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել տարածքով, զրուցել տարեց բնակիչների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին:

Oragir.News-ը կապ է հաստատել ՄԻՊ-ի հետ՝ պարզելու, թե այցի ընթացքում մարդու իրավունքների ի՞նչ խախտումներ են արձանագրվել թիվ 1 տուն-ինտերնատում և ի՞նչ խախտումների մասին են հայտնել ինտերնատի բնակիչները Պաշտպանին։

«Պաշտպանն ու նրա ներկայացուցիչներն անձնազրույցներ են ունեցել հաստատությունում խնամք ստացող անձանց հետ: Վերջիններիս կողմից բարձրացված հիմնական հարցերը վերաբերել են կենսաթոշակի կամ ծերության նպաստի վճարումների հետ կապված խնդիրներին»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը՝ հավելելով, որ առանձնազրույցներ են կազմակերպվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ներկայում հաստատությունում բնակվող անձանց հետ:

«Նրանց կողմից բարձրացված հարցերը, հիմնականում, վերաբերել են միանվագ դրամական աջակցությանը և տարիքային աշխատանքային կենսաթոշակների վճարման հետ կապված խնդիրներին: Բարձրացված հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով Պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային քննակումներ է ունեցել հաստատության ղեկավարության հետ: Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու վերը նշված խնդիրների շուտափույթ լուծմանը»,- հավաստիացրեց Արթուր Ասլանյանը, ում խոսքով՝ ըստ անհրաժեշտության՝ Պաշտպանը համապատասխան պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ կհասցեագրի պետական իրավասու մարմիններին։

«Ձեր իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են աշխատակազմի և իմ անմիջական ուշադրության ներքո»,- այցի ընթացքում հավաստիացրել է Պաշտպանը՝ տուն- ինտերնատի բնակիչներին՝ վերջում նվիրելով շախմատ և սեղանի այլ խաղեր՝ հույս հայտնելով, որ դրանց շնորհիվ նրանց առօրյան էլ ավելի հետաքրքիր կդառնա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում