Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:51 27-12-2023

Եթե անկարող էիք,  ինչո՞ւ մեկ օրում մեզ տնավեր, բնավեր դարձրիք

Արցախից բռնի տեղահանումից հետո ՀՀ-ի դպրոցները համալրել են ավելի քան 17 հազար արցախցի աշակերտներ։ Ցավոք, այս պահի դրությամբ դեռևս կան երեխաներ, ովքեր արդեն երեք ամիս չեն կարողանում դպրոց հաճախել։ Արցախցի Ամալյայի երեխան ևս բախվել է այդ խնդրին, ում խոսքով՝ ինքն առավել շատ նեղված է ԿԳՄՍ նախարարության անտարբերությունից։

«Ընտանիքս ժամանակին ապրում էր Թուրքմենիայում, հետո տեղափոխվեցինք Արցախ և հաստատվեցինք Շուշի քաղաքում: 44-օրյա պատերազմից հետո հազարավոր արցախցիների նման վերադարձանք Արցախ և բնակություն հաստատեցինք Ստեփանակերտում։ Երեխայիս Ստեփանակերտում սկզբից հայկական դպրոց եմ տարել, բայց քանի որ իմ կրթությունը հայկական չէ ու հավելյալ պարապմունքների կարիք էր առաջացել, որոշեցի տեղափոխել Ստեփանակերտի Գրիբայեդովի անվան համար 3 ռուսական դպրոց: Քանի որ երեխաս մշտապես ռուսերեն է խոսել և հայերեն խոսել դժվարանում է, այդ պատճառով ուզում եմ՝ ուսումը շարունակի ռուսական դպրոցում»,- Ասում է Ամալյան, ով հոկտեմբերից փորձում է աղջկան դպրոց տանել, բայց չի հաջողվում։

«Որտեղ դիմում եմ, կա՛մ ասում են տեղ չկա, կա՛մ առանց որևէ պատճառի հրաժարվում են ընդունել։ Օրինակ, Պուշկինի և Չեխովի անվան դպրոցներում ինձ հստակ պատասխանեցին, որ տեղ չկա։ Ստիպված դիմեցի ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։ Հեռախոսահամար վերցրին, և մինչև այս պահը ոչ ոք չի զանգել տեղեկանալու, արդյոք երեխան դպրոց գնա՞ց, թե՞ չէ»,- ասում է մեր զրուցակիցը, ում՝ Հայաստանի սրտում ապրելու ցանկությունն այնքան է մարել վերջին ամիսներին, բախվելով կենսական ու կենցաղային մի շարք խնդիրների, որ նա որոշել է հեռանալ Հայաստանից։

ՀՀ բոլոր գերատեսչություններում արցախցիների խոսքով՝ իրենց համար վաղօրոք սղագրած պատասխաններ ունեն. «Օրենքի այսինչ կետով այնինչ բանը էսպես պիտի լինի, էսքան օր պիտի սպասեք, մեկ օրում հնարավոր չէ այդքան մարդու խնդիրները լուծել։ Ակամայից հարց է առաջանում, իսկ մեկ օրում ինչո՞ւ հնարավոր դարձրիք գրչի մեկ հարվածով այդքան մարդու տնարեր, բնավեր դարձնել»,- ասում է արցախցի մեր զրուցակիցներից Անին, ով ևս դժգոհ է ՀՀ գերատեսչությունների անտարբերությունից ու անմարդկային, արհամարհական վերաբերմունքից, որին բախվում է ամեն քայլափոխի։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը