copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:20 27-12-2023

Ներկայիս իշխանության հեռանալուց հետո կհամագործակցենք ՀՀ իշխանությունների հետ․ Արշակ Կարապետյան

Ինչպես արդեն նշել էինք, դեկտեմբերի 20-ին կայացել է «Համահայկական ճակատ» շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացումը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, քաղաքագետներ և փորձագետներ։ Համաժողովի ժամանակ ներկայացվել է «Համահայկական ճակատ» շարժման նպատակներն ու նախանշվել «Համահայկական ճակատ» շարժման համագործակցության ուղիները:

Oragir.News-ը ճշտել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ռազմական, քաղաքական գործիչ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանից, թե Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն, ըստ իրենց՝ քաղբանտարկյա՞լ է։ Ո՞ր հարցում կարող են համագործակցել ՔՊ իշխանության հետ։ Հնարավո՞ր է շարժումը վերակազմավորվի որպես կուսակցություն և զբաղվի քաղաքականությամբ։

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը մեկ շաբաթ առաջ տրված մեր հարցերին պատասխանելու ժամանակ չէր գտնում։ Ի վերջո՝ շարժման առաջնորդը պատասխանեց մեր հարցերին։։

«Մինչ բանտարկությունը Դավիթ Տոնոյանից կարո՞ղ եք հիշել որեւէ քաղաքական հայտարարություն՝ գործող իշխանության կործանարար քայլերի դեմ։ Բայց նրա 3 տարվա բանտարկությունը հանգեցնում է արդեն այն կարծիքին, որ քաղաքական մոտիվներ կան»,- ասում է Արշակ Կարապետյանը:

Շարժման առաջնորդն ասում է, որ ՀՀ իշխանությունների հետ կհամագործակցեն մի պայմանով՝ եթե ներկա իշխանությունն առանց բախումների, խաղաղ ճանապարհով հանձնվի ու ամբողջ կազմով մեկընդմիշտ հեռանալու որոշում կայացնի։

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է շարժումը վերակազմավորվի որպես կուսակցություն և զբաղվի քաղաքականությամբ, Արշակ Կարապետյանը հավաստիացնում է, որ կուսակցություն դառնալու հարցն իրենց օրակարգում այս պահին չկա, քանի որ առաջնայինը մեր երկրի փրկությունն է։

«Շարժումը գործում և գործելու է հանուն ՀՀ ինքնիշխանության պահպանության և փրկության։ Այն քաղաքական ուժերը, միավորները, որոնք նույնպես այս գաղափարի համար են պայքարում, կարող են միանալ մեզ, իսկ մնացածը ցույց կտա ժամանակը»,- ասաց Արշակ Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում