copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:21 25-12-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսին իր գիտական կոչման վկայականն է հանձնել Տ. Գրիգորիս վարդապետ Շողիկյանը

Դեկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մեծ Բրիտանիայի Նոթինգեմի համալսարանում փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչմանն արժանացած Կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար Հոգեշնորհ Տ․ Գրիգորիս վարդապետ Շողիկյանին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Հայր Գրիգորիսն իր ուսումնառությունը շարունակել է Նոթինգեմի համալսարանի Աստվածաբանության և Կրոնագիտության ֆակուլտետում՝ պաշտպանելով դոկտորական թեզ «Հայոց պատարագամատույցի պատմագիտական վերլուծություն․ ծիսաաստվածաբանական դիսկուրսի քննություն» թեմայով։

Հայր Սուրբը, Նորին Սրբությանը ներկայացնելով դոկտորական թեզը, ընդգծեց, որ իր աշխատության նպատակն է Հայոց պատարագի մանրաքնին վերլուծությամբ պատմականորեն արժևորել համաքրիստոնեական համատեքստում հայկական Պատարագի ձևավորումն ու զարգացումը։

Ամենայն Հայոց Հայրապետը, շնորհավորելով Հոգեշնորհ Հայր Սուրբին գիտական ձեռքբերման համար, գոհունակությամբ ընդգծեց, որ սույն աշխատությունը հնարավորություն կընձեռի քրիստոնեական Եկեղեցիների աստվածաբաններին ի մոտո ծանոթանալու հայկական Պատարագի ծիսաաստվածաբանական առանձնահատկություններին։

Հայոց Հովվապետն ուրախությամբ արձանագրեց, որ հայ եկեղեցականներն ուսանելով աստվածաբանական համալսարաններում և ծավալելով գիտական գործունեություն՝ իրենց կարևոր նպաստն են բերում Հայ Եկեղեցու առաքելությանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց Հայր Սուրբին նոր ուսումնասիրություններով արգասավորել ամբարած գիտելիքները։

Վերջում Գրիգորիս վարդապետը Նորին Սրբությանը հանձնեց իր թեզի աշխատությունն ու դոկտորական կոչման վկայականը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը