Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:53 25-12-2023

Դատապարտյալը ծխախոտի սարքում արգելված իր է թաքցրել․ ՔԿ ծառայողները հայտնաբերել են

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա․Բ․-ն, առողջական վիճակի հետ կապված, դեկտեմբերի 22-ի գիշերը հիմնարկի ծառայողների կողմից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից։

Բժշկական կենտրոնում Ա․Բ․-ին ուղեկցող անվտանգության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ վերջինս բժշկական կենտրոնի ընդունարանի գրասեղանի տակի հատվածից վերցրել է ինչ-որ իր։ Այնուհետև ծառայողները դատապարտյալին ուղեկցել են առաջին բուժօգնության համար նախատեսված սենյակ, սակայն վերջինս հրաժարվել է բուժօգնությունից, և վերադարձվել հիմնարկ։ Ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում դատապարտյալը ներկայացրել է հագուստի մեջ թաքցրած էլեկտրոնային ծխախոտին նմանվող սարք և պոլիէթիլենային տոպրակ։ Ծխախոտի սարքում առկա է եղել թմրամիջոցի նմանվող, դեղնավուն, հեղուկ զանգված, իսկ տոպրակում՝ 8,6 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, մածուցիկ զանգված։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբա

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը