Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:23 24-12-2023

Թուրքական բանակը ռազմական գործողություններ է սկսել Իրաքի հյուսիսում

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Հյուսիսային Իրաքի և Սիրիայի քրդաբնակ տարածքներում էրդողանական վարչախմբի զինուժն այսօրվանից կրկին ռմբակոծում և բավական ակտիվ մարտեր է մղում Քրդստանի բանվորական կուսակցության մարտիկների դեմ։

Առկա սուղ տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ ռազմական գործողություններ են ընթանում Իրաքի Դուհոկի շրջանում և Սիրիայի Ղամիշլիի ու Դերիկի հատվածներում։

Էրդողանական վարչախմբի զինուժի պաշտոնապես հաստաված կորուստներն այս պահի դրությամբ 12-ն են։ Քրդական կողմը ևս կորուստներ ունի։

Բաքվի բարբարոսական վարչախումբը շտապել է պաշտոնապես ցավակցել և զորակցություն հայտնել Իրաքի և Սիրիայի ինքնիշխան տարածքներ անօրինական կերպով ներխուժած էրդողանական վարչախմբին։

Այս ամենը ևս մեկ ցուցիչ է առ այն, թե ինչպիսի «հարևաններ» ունի Հայաստանի Հանրապետությունը արևելքից և արևմուտքից»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել