copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:25 14-12-2023

Երեկ սահմանի վրա Հայաստան պետությունը բացակայում էր․ Սարո Սարոյան

Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ նայում էի 2 հանցագործների հետ 32 գերիների փոխանակության կադրերը: Մի կողմից ներկայանում էր հանցագործներին ընդունող թշնամի պետության հասուն իշխանությունը ի դեմս հստակ հրահանգավորում ստացած, իրենց դիրքը, տեղը ու նշանակությունը գիտակցող հատուկ նշանակության մոտ երկու տասնյակ զինվորների, փոխանակումը հմուտ կազմակերպող ինչ-որ պաշտոնյայի, քաղաքացիական հագուստով լավ քողարկված հատուկ ծառայության աշխատակիցների, քարոզչության դերը գիտակցող տասնյակ լրագրողների ու օպերատորների, իսկ մյուս կողմից գերիներին ընդունող յուրային պետության հավայի ու բառադի իշխանությունը, ի դեմս հատուկ նշանակության երկու զինվորականների (ձիգ տղերք էին ու մեր միակ լուսավոր կետը փոխանակման ընթացքում), ովքեր փորձում էին իրենցից թվաքանակով շատ թշնամիների շրջապատում իրավիճակը պահել ինչ-որ չափով իրենց վերահսկողության տակ, մեկ սպայի, որը զբաղված էր ցուցակում ՛՛պտիչկա՛՛ դնելով, երկու ՛՛ճմռթված՛՛ գնդապետների, որոնց ներկայանալի տեսքը խորհրդանշում էր մարդկային թուլությունը, տկարությունը, անզորությունը եւ մեկ անհասկանալի քաղաքացիական անձի, ով հավանաբար ինչ-որ պաշտոնյա էր: Երեկ սահմանի վրա Հայաստան պետությունը բացակայում էր: Կանգնած էին միայն հայ ձիգ երկու տղաներ, ովքեր կարծես պահելիս լինեին մեր բոլորի արժանապատվությունը:
Թե ինչպես պետք է կազմակերպվեր փոխանակությունը՝ նախապես ինչ պայմանավորվածություններ կայացնելով, ինչը ներկայացնելով ու ինչպես ներկայանալով, այդ մասին հիմա չեմ խոսի, միեւնույնն է բառադիների համար իզուր է բան բացատրելը, իսկ հավայիների համար՝ անտեղի: Ցանկանում եմ ասել, որ սա միայն Նիկոլի ստեղծած պատկերը չի, սա նրա շվաքում թպրտացող իշխանավորների՝ բառադիների ու հավայիների, ստեղծած իրականությունն է: Իմ ՖԲ ընկերների մեջ նրանք կան, գրում եմ, որ տեսնեն իրենց»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից