copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:55 13-12-2023

Նախիջևանն Ադրբեջանին կապելու կոնկրետ եղանակների շուրջ տարաձայնություններ կան. Շառլ Միշել

Չնայած Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի, բայց հաղորդակցության ուղիների բացման հարցում կան տարաձայնություններ։

Այս մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, անդրադառնալով դիտարկմանը, թե ո՞րն է մտավախության հիմքը, որ արևմուտքից շարունակ զգուշացումներ են տրվում Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ:

«Իրականում, եթե իսկապես ստույգ լինենք, բանավեճ կա Նախիջևանը Ադրբեջանին կապելու կոնկրետ եղանակների շուրջ՝ համոզվելու, որ դրանք հարգում են Հայաստանի ինքնիշխանությունն ու օրենսդրությունը», - ասել է Միշելը։

Չնայած տարածաշրջանի խաղաղությանը նպաստելու արևմուտքի ջանքերին՝ փաստացի, Եվրամիության ու Վաշինգտոնի միջնորդությամբ ընթացող բանակցությունները վերջին մեկ ամսվա ընթացքում դադարել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկը մյուսի ետևից արդեն երեք հանդիպում է մերժել՝ տարբեր պատճառաբանություններով։

«Տպավորություն չունե՞ք, որ ադրբեջանական կողմը ձգձգում է գործընթացը և մոլորեցնում է ձեզ», - «Ազատության հարցին Միշելն արձագանքել է՝ Բրյուսելը լավատես է, և «շարունակում է նոր հանդիպում կազմակերպելու փորձերը»։

Բաքուն, սակայն, բարձր մակարդակով հանդիպման համաձայնություն դեռ չի տվել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում