copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:47 10-12-2023

Վայոց ձորում պարեկները հայտնաբերել են մարիխուանա օգտագործողների․ shamshyan.com

Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի վաշտի 2-րդ դասակի կրտսեր պարեկներ Կարեն Պողոսյանն ու Արկադի Աբրահամյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146 կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները, մոտենալով ավտոմեքենային, նկատել են, որ առջևի ուղևորը դուռը բացել է, և իր դռան պահոցում նկատել են սպիտակ, թղթե փաթեթ և 1 հատ ծխախոտի գլանակ։

Պարեկների մոտ կասկած է առաջացել և ստուգման նպատակով խնդրել են, որպեսզի ուղևորը հայտնի, թե ինչ է փաթեթում և ծխախոտի գլանակի մեջ։

Ուղևորը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Գ.Ս.-ն է, վերցրել է թղթե փաթեթը և բացել, որի միջից թափվել է չորացված, մանրացված, դեղնականաչավուն բուսական զանգված, իսկ ծխախոտի գլանակը կոտրել և գցել է գետնին։

Այդ ամենից հետո թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Գ.Տ.-ն և ուղևոր Գ.Ս.-ն պարեկների կողմից ձերբակալվում և տեղափոխվում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայքի բաժին։

Արդեն տեղում Գ.Ս.-ի անձնական խուզարկությամբ օրենքով արգելված իրեր, առարկաներ, նյութեր չեն հայտնաբերվում։

Իսկ արդեն Ոստիկանությունում Գ.Ս.-ն հայտնում է, որ պարեկների կողմից նշված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո իր կողմից գետնին նետված փաթեթը և ծխախոտի գլանակը պատկանում են իրեն, փաթեթում եղել է մարիխուանա տեսակի թմրամիջոց, որից, մինչև նշված վայր հասնելը, ճանապարհին ինքը լցրել է գլանակի մեջ և ծխելու միջոցով օգտագործել։

Ոստիկաններն ունեն կասկածներ, որ նա թմրամիջոց է հյուրասիրել նաև վարորդ Գ.Տ.-ին: Արդեն անձնական խուզարկությամբ Գ.Տ.-ի մոտ հայտնաբերվում է ապակե կաթոցիչ՝ ներսի պատերին սևացած, մոխրացած ծխուկի հետքերով, որը կազմել է մոտ 2.72 գրամ։ Իսկ տաբատի գրպանում հայտնաբերվում է մետաղական ծալովի դանակ, սպորտային վերնազգեստի գրպանում՝ դեղնականաչավուն չորացված, մանրացված հատիկներ։

Գ.Տ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն և նախատեսված է եղել ծխելու միջոցով թմրամիջոց օգտագործելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում