copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:30 09-12-2023

Չասենք՝ Արցախի կորուստ․ այնպես չէ, որ ամեն ինչ կորած է․ Հովիկ Աղազարյան

Ուղիղ 10 տարի առաջ՝ 2013 թվականի դեկտեմբերի 9-ին, հիմնադրվեց «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը, որից 1․5 տարի անց էլ հիմնադրվեց համանուն կուսակցությունը, որը դրանից 3 տարի անց Հայաստանում իշխանություն ստացավ և առ այսօր շարունակում է կառավարել երկիրը։

ՔՊ-ականները սոցիալական ցանցերում գրառումներ են կատարել՝ նշելով, որ նոր խոսք և ասելիք են բերել հայաստանյան քաղաքական իրականություն։

Oragir.News-ն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է համարում իրենց կուսակցության ամենամեծ ձեռքբերումը։

«Ինձ համար առաջին տեղում նա է, որ մենք ընտրությունների գործընթացում հասել ենք այնպիսի մի իրավիճակի, որ մինիմումի է հասցված տարատեսակ միջամտությունները ընտրական գործընթացներին, և ժողովուրդն իրավամբ կարողանում է ձևավորել իշխանություն։ Նաև կարևորում եմ այն հանգամանքը, որ վաղը, մյուս օրը,երբ մենք չլինենք իշխանություն, դա մնա որպես անշրջելի իրողություն»,- ասաց պատգամավորը։

Հարցին, իսկ ո՞րն է համարում ՔՊ-ի ամենամեծ թերացումը, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․

«Ամենացավալին այն է, որ մեր իշխանության ժամանակ մեր հայրենիքի հետ կապված որոշակի գործընթացներ են եղել, որը ցավ է առաջացնում, խոսքը Արցախի շուրջ ստեղծված իրողություններն են, որոնք տեղի են ունեցել մեր իշխանության օրոք, բայց ոչ մեր բացթողումների հետևանքով։ Այստեղ լիքը հարցեր կան, շատ շերտեր կան, որոնց մասին չեմ կարող այսօր ասել։ Իմ անձնական կարծիքն այն է, որ ես չեմ գտնում,որ այնպիսի բան ենք արել, որի հետևանքով ստեղծվել են այս իրողությունները։

Ես ուրիշ բան կարող եմ ասել, պարզապես հիմա համարձակությունս չի ներում՝ հաշվի առնելով մեր հայրենիքում ժողովրդի մոտ էմոցիոնալ ֆոնը, ես այդ բաները չեմ կարող ասել, ուղղակի համարձակությունս չի ներում։ Յուրաքանչյուրը պետք է մտածի, վերլուծի, թե ինչպես եղավ, որ հարյուր հազարանոց ժողովուրդը 2 ժամվա ընթացքում լքեց իր պատմական հայրենիքը, եթե մեր ճանապարհների թողունակությունը թույլ տար, դա 2-3 ժամվա հարց էր։ Երբ յուրաքանչյուրն այս հարցի պատասխանը կգտնի, ապա կստանա այն միտքը, որը ես կուզեի ասել, բայց համարձակությունս չի ներում, որ ասեմ»։

Ճշտող հարցին՝ ճի՞շտ հասկացանք, որ ամենամեծ բացթողումը համարում է իրենց իշխանության օրոք Արցախի կորուստը, Աղազարյանն այսպես պատասխանեց․

«Չասենք՝ մեր իշխանության ժամանակ բացթողում։ Չասենք նաև Արցախի կորուստ, ասենք ՝ Արցախի շուրջ ստեղծված իրողություններ, որովհետև այնպես չէ, որ ամեն ինչ կորած է։ Այսինքն՝ այն ծանր իրողությունները, որ այսօր ստեղծված են Արցախի շուրջ, ոչ թե մեր բացթողումներն են, այլ մեր իշխանության օրոք են եղել, հետևաբար մենք պատասխանատվության մեղի ավելի մեծ բաժին ունենք»։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին