copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:22 09-12-2023

ՔՊ-ի քաղաքապետացուն գաղտագողի երդվել է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ականները երեկ Ալավերդու համայնքապետարանում տասնյակ կարմիր բերետավորների պաշտպանության ներքո իրականացրել են իրենց քաղաքապետացու Դավիթ Ղումաշյանի երդման արարողությունը։ Կարմիր բերետավորները պաշարել են համայնքապետարանի շենքը, թույլ չեն տվել, որ ավագանու անդամները եւ ալավերդցիները մուտք գործեն շենք, ապա ժամանել են ՔՊ ավագանու անդամները, մարզպետ Արամ Խաչատրյանը, Ալավերդու, Սանահինի, Հաղպատի մի քանի հոգեւորականներ եւ ափալ-թափալ երդման արարողություն են իրականացրել ու հեռացել։

Թե ինչպես են կազմակերպելու ավագանու հետագա աշխատանքները, երբ չեն համարձակվում մնալ համայնքապետարանում, մեր աղբյուրը կատակեց` ոստիկանների ուղեկցությամբ են գալու-գնալու աշխատավայր։

Նշենք, որ մեծ ցանկության դեպքում անգամ այժմ չեն կարող որոշումներ ընդունել, քանի որ համայնքի կնիքը համայնքապետի աշխատասենյակում է, որտեղ չեն կարողացել մուտք գործել։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ