copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:05 08-12-2023

Փարաքարում աղմկահարույց կրակոցներ արձակողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն՝ իր հետ տանելով նաև«Մակարով»-ը․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի, և ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ մի քանի օր շարունակ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, թե որտեղ է գտնվում նոյեմբերի 24-ին Արմավիրի մարզում կրակոցներ արձակած ենթադրյալ կասկածյալ 28-ամյա Դավիթ Թ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մի քանի խմբերով մեկնել են Դավիթ Թ․-ի ենթադրյալ գտնվելու վայրերը, ինչի մասին տեղեկացել է կասկածյալը, ապա ոստիկանները բանակցություններ են վարել նրա ազգականների հետ, ինչն էլ իր դրական արդյունքն է տվել։ Դավիթ Թ․-ն զգացել է, որ ուշ թե շուտ բռնվելու է ոստիկանների կողմից, քանի որ Հայաստանը լքելու հնարավորություն էլ չի ունեցել, ստիպված ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը։

Նրա ներկայանալու փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք նրա հետ միասին ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանությունը ձեռնարկում է նաև անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության մեջ մասնակցություն ունեցած ևս 2 քաղաքացու հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննության շահերից ելնելով նրանց տվյալները չենք հրապարակում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը մի կաթիլ մեղրի պատմություն է եղել, երբ կրակոցներից օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի մոտ ավտոմեքենա վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Դավիթ Թ․-ի քրոջ և հրազենային վնասվածքներ ստացած Ա․ Կարապետյանի միջև, որի ժամանակ Դավիթ Թ․-ի քույրը նկարել է իր հետ վիճաբանողի ավտոմեքենան և այդ մասին հայտնել եղբորը։ Արդեն Դավիթ Թ․-ն իր երկու ընկերների հետ նոյեմբերի 24-ին դարանակալել ու երբ նկատել են, որ Ա․ Կարապետյանը նստում է Ford մակնիշի ավտոմեքենան, մոտեցել են ու Դավիթ Թ․-ն ատրճանակից կրակոցներ է արձակել նրա ոտքերին, ապա դիմել փախուստի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից