copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:39 07-12-2023

Ժամանակը ցույց է տալիս, որ ադրբեջանցիները հայերին էթնիկ զտման են ենթարկում, զրկում հայրենիքից. քաղաքագետ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկնեց օրեր առաջ իր հայտնած տեսակետը:

«Այո՛, ժամանակ կանցնի, չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ինչ-որ ադրբեջանցիներ կգան, Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Այո՛, խաղաղության ենք գնում, խաղաղությունն այլ կերպ չի լինում։ Այն պնդումները, որ մենք իրար հետ հակամարտել ենք, դա անլուծելի խնդիր է, ինձ համար դա անընդունելի է: Ապրում ենք մի տարածաշրջանում եւ բոլոր խնդիրները պետք է փորձենք լուծել»,-ասաց նա։

Oragir.News-ի հետ զրույցում հարցին անդրադարձավ քաղաքագետ Թևան Պողոսյանը։

«1921 թվականին և՛ Բաքվում կային հայեր, և՛ Սումգայթում, և՛ Գանձակում, ամբողջ Լեռնային Ղարաբաղի և Դաշտային Ղարաբաղի տարածքում, ինչպես նաև Նախիջևանում։ Ժամանակն անցել է․ ինչքա՞ն հայ է մնացել այդ մասերում։

Ժամանակի ընթացքը ցույց է տալիս, որ ադրբեջանցիները հայերին էթնիկ զտման են ենթարկում, զրկում հայրենիքից։

Ժամանակին շատ հայեր են ապրել նաև Վանում, Դիարբեքիրում, Կարսում և այլ տեղերում, հայեր կա՞ն հիմա այնտեղ։

Պարտված իշխանությունից նոր պարտություն սպասեք, մարդը դա է նկարագրում։ Մենք գնում ենք խաղաղության։ Իսկ Ադրբեջանը գնո՞ւմ է խաղաղության։ Երեկ Ալիևը կարծես նկարագրեց իր խաղաղությունը»,- ասաց Թևան Պողոսյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, ասաց, որ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն միգուցե կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը։

Մասնավորապես Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանն ուզում է պայմանագրի սևագրում ներառել ԼՂ հայերի հարցերը, ապա դա փոխադարձաբար պետք է վերաբերի Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների Հայաստանի վերադառնալու և ապրելու իրավունքներին:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան

Ձեզ գուցե հետաքրքրի