copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:17 07-12-2023

2020-2023թթ. պատգամավորների նկատմամբ հարուցվել է 18 վարույթ. Նարինե Ավետիսյանն անուններ հնչեցրեց

Կոռուցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Նարինե Ավետիսյանը հայտնեց, որ 2020-2023թթ. հանձնաժողովի հարուցած բոլոր տեսակի վարույթների թիվը կազմել է 18:

«Սրանք՝ շահերի բախում, անհամատեղելիություն և այլն, դրանք են: Եղել է ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ կապված վարույթ: 2021-ին՝ 5 պատգամավորի հետ կապված անհամատեղելիության մշտադիտարկման շրջանակում հարուցված վարույթ, նրանք են՝ Հայկ Սարգսյան, Անի Սամսոնյան, Արսեն Միխայլով, Հակոբ Սիմիդյան, Վահե Ղալումյան: 2022-ին՝ 3 վարույթ՝ Վահե Ղալումյան, Արթուր Մանուկյան, Հայկ Գևորգյան: Վարչական իրավախախտումների վերաբերյալ 2023-ին ունեցել ենք Էդուարդ Աղաջանյանի հետ կապված վարույթ: 2020-ի վարույթը եղել է Գ. Ծառուկյանի հետ կապված, 2023-ին ունեցել ենք՝ Աննա Գրիգորյան, Խաչատուր Սուքիասյան, Գեղամ Նազարյան, Էդուարդ Աղաջանյան, Գուրգեն Արսենյան, Արմեն Չարչյան, ընդ որում, Չարչյանի հետ կապված ունեցել ենք երկու վարույթ»,- հայտարարեց թեկնածու Նարինե Ավետիսյանը:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը