copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:20 07-12-2023

Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի ապօրինի գույքը 107 միլիարդ է կազմում. Կոնջորյան

2015 թվականին Հայաստանում ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և տեսնես ո՞վ էր այդ խորհուրդի նախագահը՝ Հովիկ Աբրահամանը: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Նախկին իշխանության ժամանակ Հովիկ Աբրահամյանը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուդի նախագահն էր, այսօր Դատախազությունը նրանից հայցադիմումով պահանջում է 59 անշարժ գույք, 21 միլիարդ դրամ, և սա դեռ ամենը չէ:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամներից էր այն ժամանակ ֆինանասների նախարար Գագիկ Խաչատրյանը, այսօր Դատախազությունը նրանից ապօրինի ծագման գույքի մասին օրենքով հայցադիմումով պահանջում է 50 միլիարդ դրամ, 210 անշարժ գույք և այլն:

Այս ամենին գումարում ենք «Հայաստան դաշինքի» առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող Դատախազությունից պահանջվող ապօրինի գույքը և 36 միլիոն դրամը: Միայն այս 3 պաշտոնիայի գումարային արժեքը կազմում է 107 միլիարդ դրամ: Մենակ 107 միլիոն դրամ դատախազությունը ձեզանից պահանջում է վերադարձնել պետությանը:

Դուք այսօր եկել եք այստեղ ներկայանում եք որպես կոռուպցիայի դեմ պայքարողներ»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում