Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:15 07-12-2023

Վարչապետին շատ ավելի սուր հարցեր ենք տալիս․ եթե հանդիպմանը ներկա գտնվեիք, լարվածությանը չէիք դիմանա

Տիկի՛ն Հարությունյան, երեկ ես զգացի, որ Դուք նեղսրատած էիք խմբակցության հետ հանդիպման ձևաչափից, և կարծեմ ասացիք, որ դա ինստիտուցիոնալ չէ, կամ որևէ տեղ նման ձևաչափ չկա։

Այս մասին հայտարարեց ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ դիմելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանին, ում թեկնածությունն այս պահին քննարկվում է խորհրդարանում։

Վերջինս համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումները միշտ լինում են քաղաքական նյարդով.

«Բա որ վարչապետի հետ հանդիպումներին ներկա լինեք, ընդհանրապես կարող եք այդ լարվածությանը չդիմանալ։ Իսկ հարցերը, որոնք մենք վարչապետին ենք տալիս, անգամներով ավելի սուր են լինում, որոնք ձեզ էին տրվում»,- ասաց նա և նշեց, որ հաճախ անհամաձայնություններ են հայտնում, բանավեճեր են լինում, իսկ քննարկումներն օրերով շարունակվում են։

Մանրամասները՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից