copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:38 05-12-2023

Ըհը, էլի պիջակի թևերը քշտած եկավ հերթական ոտանավորը կարդալու. Ալեն Սիմոնյանը՝ Աղվան Վարդանյանին

ԱԺ-ում հանդես գալով արտահերթ ելույթով` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիմանեց ընդդիմությանը` վիրավորական ելույթներով հանդես գալու համար:


«Մարդիկ չեն հասկանում, որ երբ գալիս ես այստեղ, վիրավորում ես, ինքդ քեզ ես նվաստացնում, քան այն մարդուն, ում մասին խոսում ես: Պարոն Վարդանյանը գալիս ա, պիջակի թևեը քշտած ոտանավորներ ա կարդում: Տիկին Կյուրեղյանը գալիս, թաքնված վիրավորանքներ ա հայտնում, ինչպես շարադրություններում: Արեգնազ Մանուկյանը, ինչը իրենց կայքում 35 հոգի կարդում ա, գալիս ստեղ ելույթ ա ունենում, որ 37 հոգի ավել մարդ լսի: Իրո՞ք դուք չեք գիտակցում, որ դրանով ինքներդ ձեզ եք վնասում: Մեր մասին ինչ կար ասելու, էս 3 տարի ա` ասեցիք: Լրիվ բարեկամաբար եմ ասում, ուզում եմ նորմալ պառլամենտ ունենանք»:

Ապա կրկին անդրադառնալով Աղվան Վարդանյանին, ով պատրաստվում էր մոտենալ ամբիոնին ելույթի համար, հավելեց. «Ըհը, եկավ, էլի պիջակի թևերը քշտած եկավ Ոսկե աշնան հերթական ոտանավորը կարդալու համար»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում