copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:05 01-12-2023

2024 թվականից գործարկվող պարտադիր բժշկական ապահովագրավճարի չափը չի գերազանցի 200 հազար դրամը

Կառավարության ծրագրով նախատեսվում է Հայաստանում ներդնել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ։ 2024 թվականից գործարկվելու է պարտադիր բժշկական ապահովագրությունը։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը առողջապահության նախարարությունից պարզաբանումներ և մանրամասներ է ճշտել գործընթացի վերաբերյալ։

«Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է փուլային. 2024 թվականից ապահովագրության շրջանակներում ներառվելու են բնակչության սոցիալապես անապահով խմբերը, հաշմանդամություն ունեցողները, մինչև 18 տարեկան երեխաները: Արդեն 2025 թվականից կներառվեն 63 և բարձր տարիքի անձինք և պետական հատվածի աշխատողները: 2026 թվականից նախատեսվում է, որ համակարգին կմիանան բոլոր վարձու աշխատողները, ինքնազբաղվածները, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններում զբաղվածները, իսկ արդեն 2027 թվականից` նաև վերջիններիս ընտանիքի անդամները կարող են որպես փոխկապակցված անձ միանալ համակարգին»,- հայտնեց ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Նրա խոսքով՝ ապահովագրության համակարգի մեջ ներառման համար դիտարկվու է 2 հիմնական սկզբունք:

«Անձը պետք է ընդգրկված լինի եկամուտների հայտարարագրման համակարգում և երկրորդ` սոցիալական աջակցման որոշակի ծրագրում: Այս դեպքերում միայն անձը կարող է ընդգրկվել ապահովագրության համակարգում: Չաշխատող անձանց մասով նույնպես, եթե ընդգրկված չեն որևէ սոցիալական աջակցման ծրագրում, բայց ունեն օրինակ այլ հայտարարագրված եկամուտ, նույնպես կարող են ներառվել համակարգում, իսկ եթե չունեն ընդհանրապես հայտարարագրված եկամուտ, բայց ունեն ընտանիքի անդամ, որը ապահովագրված է, գրանցված է հայտարարագրման համակարգում, ապա վերջինս կարող է նրան որպես փոխկապակցված անձ ներառել համակարգում և նրա համար վճարել ապահովագավճարը. այս դեպքում պետությունը կսուբսիադվորի փոխկապակցված անձի ապահովագրավճարը 20 տոկոսի չափով»,- նշեց Մարիամ Ծատրյանը։

Ինչ վերաբերում է պարտադիր բժշկական ապահովագրության ֆիքսված վճարին, ԱՆ խոսնակը նշեց. «Փաթեթը կունենա հաստատուն ծառայությունների արժեք: Ապահովագրավճարի չափը դեռևս հաշվարկների փուլում է, սակայն դրա տարեկան արժեքը չի գերազանցի 200 հազար դրամը»։

Ամենից շատ դիտված

11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան