copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:55 01-12-2023

Պրոլետարներ Նիկոլ Փաշինյանի, միացեք․ ինչի մասին է հունվարի 3-ը

Ամանորյա տոների կապակցությամբ 2024 թվականին ոչ աշխատանքային կլինեն հունվարի 1-ը և 2-ը: Հունվարի 3-ից կսկսվի աշխատանքային տարին: Ոչ աշխատանքային օր կլինի նաև Սուրբ ծննդյան օրը՝ հունվարի 6-ը։

Oragir.News-ը կապ հաստատեց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար՝ այս որոշումը ու՞մ շահերից է բխում․

«Սա բխում է և՛ գործատուի, և՛ աշխատողի շահերից։ Աշխատողի շահը այն է, որ գալու է շուտ աշխատանքի իր աշխատավարձը ամբողջությամբ ստանա, գործատուի շահը նրանում է, որ ավելի շատ է տվյալ ամսվա մեջ կարողանալու աշխատանք կիրառել իր օգտին, բայց հիմնական շահառուն գործատուն է, որովհետև անգամ այս փոփոխությունն էլ չլիներ այդ հանգստյան օրերը նույն կերպ վարձատրվում էին, այսինքն աշխատողի ամսական աշխատավարձը չէր նվազում, հիմա փաստորեն աշխատելով չի նվազում, այն ժամանակ չաշխատելով չէր նվազում աշխատավարձը, հիմա աշխատելով չի նվազում։ Ավելի շատ շահառուն գործատուն է։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն էլ Կառավարության այս որոշումը հետևյալ կերպ մեկնաբանեց․

«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան դեռ այն ժամանակ է իր դիրքորոշումը հայտնել, որ Նոր տարուց հետո՝ հունվարի 3-ից աշխատանքային օրերը սկսելու որոշումը բոլորովին էլ ճիշտ չէ, որովհետև ամեն դեպքում դրանով մենք չենք կարող ապահովել այն բոլոր հանգստյան տոնական օրերը, որոնք նախատեսված են»։

Միևնույն ժամանակ ՀԱՄԿ նախագահն ընգդծեց, որ սա աշխատողի իրավունքի խախտում չէ․

«Որովետև, որպես այդպիսին այն չի կարող դիտվել որպես իրավունքի խախտում, բայց ամեն դեպքում, եթե խոսում ենք աշխատանքային պայմանների, իրավունքների բարելավման մասին այս տեսանկյունից ճիշտ չէր»։

Հատկանշական է, որ հանգստյան օրերը կրճատելու Կառավարության որոշում ձեռնտու է խոշոր գործարարներին, քանի որ ստիպված չեն լինի հանգստյան օրերին աշխատողներին հավելավճարներով կանչել աշխատանքի։

Ստացվում է, որ չքավոր խավի դիրքերից հանդես եկող Նիկոլ Փաշինյանը, ում մեծամասամբ ձայն են տալիս հենց չքավոր խավի ներկայացուցիչները, իրականում պաշտպանում է հարուստների շահերը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից