copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:18 01-12-2023

Երուսաղեմում տեղի ունեցած հարձակումը «տեխնիկապես» չի խախտել Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի համաձայնագիրը․ Ջոն Քիրբի

Երուսաղեմում տեղի ունեցած հարձակումը «տեխնիկապես» չի խախտել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև կնքված հրադադարի համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

Ինչպես մանրամասնել է Քիրբին լրագրողների հետ զրույցում, միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմում, մինչդեռ համաձայնագիրը վերաբերում է միայն Գազայի հատվածին և չի տարածվում Երուսաղեմի վրա։

«Տեխնիկապես դա չի խախտել գործարքը, բայց սա վառ հիշեցում է այն բանի, թե ինչ թշնամու են նրանք (Իսրայելը - խմբ.) դեմակայում», - հավելել է Քիրբին:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել Երուսաղեմում։ Իսրայելական Kan ռադիոկայանի հաղորդմամբ՝ Արևելյան Երուսաղեմից երկու պաղեստինցի Թել Ավիվի կողմից քաղաքի մուտքի մոտ ահաբեկչություն են իրականացրել հրազենի գործադրմամբ։ Արմատականներն ավտոմեքենայով մոտեցել են ավտոբուսի կանգառին, դուրս եկել մեքենայից ու ատրճանակից և М16 հրացանից կրակ բացել այնտեղ կանգնած մարդկանց ուղղությամբ։ Իսրայելցի զինվորականները պատասխան կրակով վերացրել են ահաբեկիչներին։

Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է առնվազն երեք զոհի և վեց տուժածի մասին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ Իզեդդին ալ-Քասամ բրիգադները, որոնք ավելի ուշ ստանձնել են ահաբեկչության պատասխանատվությունը, պնդում են, որ վիրավորում է ստացել 12 իսրայելցի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում