copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:09 30-11-2023

Կայացել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի երկրորդ նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի երկրորդ նիստը:

Նախորդ նիստում ներկայացված առաջարկությունների և դիտարկումների հիման վրա՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին: Ծավալված քննարկումների արդյունքում այն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է բոլոր ներգրավված կառույցներին ծրագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան շարունակել նախապատրաստական աշխատանքները, հստակեցնել անելիքները, բարձրացված հարցերի շուրջ կազմակերպել քննարկումներ և առաջարկվող լուծումները ներկայացնել հաջորդ նիստին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում