copy image url
Միտք 2 տարի առաջ - 09:34 29-11-2023

Իշխանությունը հիմա իր ստերի հերթական խմբաքանակի մեջ չի կողմնորոշվում` ում, որտեղ և ինչպես գցի․ Աբրահամյան

2019 թվականին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողը 2022 թվականին սկսեց պնդել, որ Արցախն Ադրբեջան է և վերջ ու իր դավաճանությունն ավարտին հասցրեց: Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Նույն անձը մի քանի օր առաջ էլ ասում էր, թե Արցախը դեռ 2016-ին է հանձնվել, իսկ նրա մի քանի թիմակիցներ որոշ ժամանակ առաջ ավելի առաջ էին գնացել` նշելով, թե Հայաստանն ու Արցախը 100 տարի առաջ են հանձնվել:

Հատկանշական է, որ Արցախ հանձնածի մյուս հանցակիցը, ով նախագահի պաշտոն է զբաղեցնում, լրիվ ինքն իրեն գերազանցեց, հայտարարելով, թե 1991 թվականին է Հայաստանն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել:

Իշխանության մի հատվածն էլ, Արցախի մասին խոսելիս, մի տեսակ հպարտ «ստոյկա» է բռնում` ընդգծելու իրենց «սկզբունքային» մոտեցումը, որ Արցախի ադրբեջանական լինելու հարցը իրենք կասկածի տակ չեն էլ դրել:

Ի դեպ, դրանք այն նույն դեմքերն էին, որ մի քանի տարի առաջ, ճիշտ նույն դեպքով, գոռում էին, որ Աղդածն իրենց հայրենիքն է:

Իշխանությունն Արցախը «թաղել» է, բայց մարսել, բնականաբար, չի կարողանում և հիմա իր ստերի հերթական խմբաքանակի մեջ չի կողմնորոշվում` ում, որտեղ և ինչպես գցի, որ գոնե հասարակության մի հատվածի համար իր կեղծիքը «աշխատի»:

Հայրենիք հանձնելը, հազարավոր օջախներ մարելը, մարդկային ճակատագրերի հետ խաղալը չմարսվող հանցանքներ են, որոնց պատասխանատուները, դրանց հանցակիցներն ու պարտակողները, ոչ միայն իրենք, այլ սերունդներով են պատասխան տալու»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները