copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:49 28-11-2023

Դատախազի նկատմամբ «խիստ նկատողություն»՝ գլխավոր դատախազի հրամանով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման հիման վրա՝ Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Վարույթի շրջանակում հաստատվել է, որ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազը, կարգապահական տույժի ենթարկված լինելու պայմաններում, կրկին խախտել է դատախազի վարքագծի կանոնները:

Մասնավորապես՝ դատախազը դրսևորել է դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր, անբարեկիրթ վարքագիծ, արտահայտել է բառեր, որոնք արատավորում են դատախազության հեղինակությունը:

Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի նոյեմբերի 20-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ հաստատել է կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ի հրամանով՝ Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում