Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:06 27-11-2023

Գալու է ժամանակ, որ կանխիկ վճարումը բացառվելու է․ Երևանը նոր ավտոբուսներ կստանա

Տևական ժամանակ է՝ Երևանի բնակիչները բողոքում են հասրակական տրանսպորտից, նշում են, որ երբեմն ստիպված են լինում անգամ 50 րոպե սպասել։

Oragir.News-ը «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօերն Հովհաննես Մանուկյանի հետ շրջել է մայրաքաղաքի մի քանի փողոցներով, տեղում ծանոթացել առկա խնդիրներին։

Քաղաքապետարնի պաշտոնյայի խոսքով՝ ամեն օր երթուղի է դուրս գալիս 575-585 տրանսպորտային միջոց։ Ասում է՝ դրանց թիվն առաջկա ամիսներին կավելանա․ «30 նոր ավտոբուս ենք ստանալու, դրանք արդեն ճանապարհին են, հունվարին կլինեն Երևանում։ Մասնավոր տրանսպորտային միջոցները, օրինակ՝ 9 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը, որ Սարի թաղ է գնում, հունվար ամսին փոխվելու է։ Նոր ավտոբուսները նաև համալրվելու են այն գծերում, որտեղ դրանց թիվը պակաս է։ Բացի այդ՝ 2024 թվականին 171 տրանսպորտային միջոցի մրցույթ է հայտարարվել, և 8․6-մետրանոց ավտոբուսներ կստանանք, դրանով արդեն Երևան քաղաքը հագեցած կլինի տրանսպորտային միջոցներով»։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենը, անդրադառնալով կանգառներում մարդկանց կուտակումներին, ինչի հետևանքով ավտոբուս բարձրանալն անհնարին է դառնում, ասաց, որ դրանք կապված են նաև խցանումների հետ, որոնք հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին են լինում։

«Ուղևորը 15 րոպեից ավելի չպետք է սպասի, բայց առավոտյան և երեկոյան 18։00-ի սահմաններում ուշացումներ լինում են անգամ 30 րոպե։ Շուրջ 3 ամիս է, ինչ տրանսպորտային միջոցներում տեղադրված են վճարման սարքեր, որոնց միջոցով ուղևորները հնարավորություն ունեն օնլայն եղանակով վճարում կատարել»։

«Թել-Սել» ընկերության տեխնիկական աջակցման դեպարտամենտի ղեկավար Պարույր Թարփոշյանն էլ ներկայացրեց օնլայն տարբերակով վճարման կարգը։

Քաղաքացիները 2 եղանակով կարող են վճարում կատարել՝ «Թել-Սել»-ի տերմինալների միջոցով և «Telcell Wallet» բջջային հավելվածով․ «Երևանի բոլոր տերմինալների գլխավոր էկրանին տեղադրված է ուղևորատոմսի կոճակը։ Սեղմելով կոճակի վրա՝ հավաքում ենք հեռախոսահամարը՝ որպես նույնականացուցիչ, այնուհետև սեղմում ենք «առաջ»։ Հաջորդիվ էկրանի վրա կարող ենք տեսնել տոմսերի քանակը, կարող ենք ձեռք բերել 1-ից ավելի տոմս, գցում ենք մետաղադրամը և սեղմում «վճարել»։ Տրամադվող կտրոնի վրա առկա է QR կոդ, որը հարկավոր է մոտեցնել ավտոբուսում տեղադրված սարքին։ Նույն գործողությունը կարելի է անել նաև բջջային հավելվածով»։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօերն Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ գալու է մի ժամանակ, որը հեռու չէ, երբ տրանսպորտում կանխիկ վճարումը բացառվելու է․ «Լինելու է միասնական տոմսային համակարգ, երբ ուղևորները կկարողանան օգտվել և՛ ավտոբուսից և՛ մետրոյից․․․»։

Մանուկյանը հատուկ ուշադրություն հրավիրեց ավտոբուսների մաքրության վրա,ասաց՝ ջանք չեն խնայում, որ ուղևորները մաքուր և հարմարավետ տրանսպորտային միջոցներով երթևեկեն։ Դրա հետ մեկտեղ հատուկ ուշադրություն է դարձվում նաև վարորդների արտաքինին․ «Վարորդների կարգուկանոնը բավականին բարելավվել է, բոլորը վերնաշապիկներով են, ամեն առավոտ բոլոր վարորդները բժշկական ստուգումներ են անցնում, եթե ուշադրություն դարձնեք, չսափրված վարորդներ չեք տեսնեի հասարակական տրանսպորտի ղեկին,նաև երկար եղունգով և ծխող վարորդներ չեք տեսնի։ Վարորդներն այսօր բարձր աշխատավարձ են ստանում, օրինակ՝ MAN-ի վարորդը 14 օրվա համար մաքուր 420․000 դրամ է ստանում»։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան