copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:35 25-11-2023

Պարտավորություններ չենք ստանձնել․ Կինոգործիչների միությունը՝ ԿԳՄՍՆ-ի հետ կնքած հուշագրի մասին

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։

Համագործակցության հուշագրի նպատակն է ապահովել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության սերտ համագործակցությունը՝ կինոոլորտում իրականացվող քաղաքականության բարելավման հարցում:

Oragir.News-ը Հայաստանի կինոգործիչների միության նախագահի տեղակալ Արայիկ Մանուկյանից հետաքրքրվեց, թե արդյոք համագործակցության հուշագրով արդյոք սահմանափակվե՞լ է Հայաստանի կինոգործիչների միության ազատությունը, և միությունը ի՞նչ պարտավորություն է ստանձնել․

«Կինոգործիչների միությունը հասարակական կազմակերպություն է, և որևէ մեկը որևէ կերպ կառույցի իրավունքները սահմանափակել չի կարող․ դրանք սահմանված են կառույցի կանոնադրությամբ։ Ընդհակառակը՝ հուշագիրը ընդլայնում է կազմակերպության իրավունքները, որովհետև հուշագիրն այն մասին է, որ Հայաստանի կինոգործիչների միությունը իրավունք է ստանում առանց որևէ արգելքի, իրավունքների հետ կապված վճարումների և առանց որևէ սահմանափակման օգտագործել հայկական կինոժառանգությունը, այսինքն՝ կազմակերպել ֆիլմերի ցուցադրություններ, հանդիպումներ, քննարկումներ, այդ ֆիլմերը ցուցադրել արտերկրում, այնտեղ կազմակերպել փառատոններ, փառատոններում ցուցադրել հայկական կինոժառանգության նմուշները։

ԿԳՄՍ նախարարությունը նոր հնարավորություն է տալիս, որ մեր կինոժառանգությունը, արխիվում պահվող ֆիլմերը մենք շատ ազատ օգտագործենք նույնիսկ փառատոններում՝ ներսում ցուցադրելով, դուրս տանելով։ Եվ նաև կարողանանք կոմերցիոն ցուցադրություններից ստացած միջոցներով օգնել երիտասարդությանը և երիտասարդ ռեժիսորներին։

Պարտավորություններ չենք ստանձնել։ Հուշագիրը պարտավորություններ ստանձնելու մասին չէ և իրավունքների մասին չէ։ Հուշագիրը հնարավորության մասին է՝ առանց իրավունքների համար կամ ցուցադրության համար վճարելու օգտագործելու հայկական կինոժառանգությունը։ Պարտավորություն ստանձնել ենք՝ օգնելու երիտասարդներին՝ տրամադրելով որոշ ֆինանսական աջակցություն, որ կարողանան գնալ, մասնակցել դրսի փառատոններին»,- ասաց Արայիկ Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները