copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:31 25-11-2023

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածում մնացած պատանդների թիվը

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դորոն Շպիլմանը հայտնել է, որ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից գերեվարված է ավելի քան երկու հարյուր մարդ։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Այս պահին Գազայում մնացել է մոտ 215 պատանդ»,- գրել է Շպիլմանը։ Նրա խոսքով՝ Իսրայելի իշխանությունները տեղեկություն չունեն մնացած պատանդների վիճակի մասին, և նրանցից ոմանք կարող են սպանվել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ի առավոտյան ուժի մեջ է մտել իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև քառօրյա զինադադարը։ Սպասվում է, որ այս ընթացքում 50 իսրայելցի պատանդներ կփոխանակվեն 150 պաղեստինցի գերիների հետ։

Ուրբաթ երեկոյան հայտնի դարձավ, որ ազատ են արձակվել ՀԱՄԱՍ-ի առաջին 13 պատանդները։

Նրանք և զոհերի ընտանիքները պահանջում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում