Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:14 24-11-2023

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը Վրաստանում մասնակցել է ՄԱԿ-ի աշխատաժողովին

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը նոյեմբերի 21-ից 23-ը Թբիլիսիում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից անցկացվող «Շինարարական արդյունաբերության գլոբալ մատակարարման շղթայի և դրա արտադրանքի էներգաարդյունավետության բարելավում՝ հանուն բարձր արդյունավետությամբ շենքերի կառուցման» ծրագրի վավերացման աշխատաժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, Նունե Պետրոսյանն իր ելույթում ներկայացրել է շենքերի ու շինությունների էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները՝ շեշտադրելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով հանրապետությունում կառուցապատման աննախադեպ ծավալներին և այդ թվում՝ ՀՀ կառավարության՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրին՝ կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ էներգաարդյունավետ շենքային պայմանների ստեղծումը նորմատիվ պարտադիր պահանջներից է: Հայաստանում էներգաարդյունավետ շինարարության խթանմանն ուղղված միջոցառումներից Նունե Պետրոսյանը և ՄԱԿի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի փորձագետներն առանձնացրել են քաղաքաշինական նորմերի և օրենսդրական դաշտի արդիականացումը, էներգաարդյունավետության անհատական բնակելի տների բազմակի օգտագործման նախագծերի հրապարակումը կոմիտեի կայքում, վերապատրաստումների կազմակերպումը:

Նշվում է, որ այցի ընթացքում Նունե Պետրոսյանը նաև հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տարածական պլանավորման և քաղաքաշինության գործակալության պետի տեղակալ Զուրաբ Տիկլաուրիի հետ։

Քննարկվել են տարածական պլանավորման և քաղաքաշինության ոլորտներում երկու պետությունների միջև լավագույն փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման վերաբերյալ հարցեր: Դիտարկվել է շինարարության ոլորտում ներդրումների ներգրավման համատեղ ծրագրերի իրականացման, շինարարական ընկերությունների փոխգործակցության ձևավորման հնարավորությունը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան