copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:42 21-11-2023

Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ Հայաստանում դատական համակարգ գոյություն չունի

Դատարանը հաստատել է, որ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից ավել կալանքի տակ պահելը անօրինական է: Այս մասին այսօր Գրիգորի Խաչատուրովի գործի մանրամասների համար հրավիրված մամուլի ասուլիսում ասել է փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա ասաց, որ սեպտեմբերի 20-ի Վերաքննիչ քրեական դատարանի որոշում կա, որով արձանագրվել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան ծանրակշիռ նոր հանգամանքներ։

«Հոկտեմբերի 4-ին գնում ենք դատարան, ներկայացնում որոշումը, դատարանն էլ որոշում է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը», - նշեց փաստաբանը։

Ըստ Միհրան Պողոսյանի՝ նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ Հայաստանում դատական համակարգ գոյություն չունի։

«Հիմա, եթե դատավոր Հովաննիսյանը իրավական որոշումներ հայտնի, հետո այդ դիրքորոշումները վերահաստատելու ժամանակ հրաժարվի իր իսկ դիրքորոշումներից, էլ ինչի՞ համար է զբաղվում իրավաբանությամբ», - ասաց Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ համակարգային ճնշում կա դատական համակարգի վրա, ու սա կոնկրետ դատավորի մասին չէ:

Փաստաբանները նաև նշել են, որ շատ հաճախ են հանդիպում Գրիգորի Խաչատուրովին։

«Տրամադրությունը շատ նորմալ է, իրականում, այս տոտալ անօրինական վիճակից մի քիչ զզված է, որովհետև ՀՀ քաղաքացի է, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպա է, ինքը միշտ մտածել է, որ Հայաստանում ինչ իրավիճակ էլ լինի, օրենքը գործելու է։ Փաստորեն, իր դեպքում ստացվում է, որ չի գործում», - նշեց Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ գեներալը տրամադրված է մարտական։

«Իր դիրքորոշումն այն է, որ, վերջիվերջո, Հայաստանում պետք է լինի դատավոր, որ այս գործով իրավաբանություն կանի։ Ինքը վստահ է, որ պարոն Հովհաննիսյանը հենց այն դատավորն է լինելու, որն իրավաբանություն է անելու»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում