copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:30 20-11-2023

Քերոբյանը Ֆինլանդիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Այսօր ընդունել եմ Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․

«Հանդիպման սկզբում հյուրերին ներկայացրել եմ Հայաստանի տնտեսության ներկա վիճակը և նշել, որ երկրի ՀՆԱ-ն 2023-ի 9 ամիսներին աճել է 9.2 տոկոսով:

Այնուհետև անդրադարձել ենք Հայաստանի Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների տնտեսական ինտեգրացիային Հայաստանի Հանրապետությանը։

Հանդիպմանը նաև նշել եմ, որ ՀՀ Կառավարության նպատակն է տնտեսության դիվերսիֆիկացումը բոլոր բնագավառներում, այդ թվում՝ հանքարդյունաբերության էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում։

Պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հյուսիսբալթյան գործարարների հետ բիզնես կապերի ստեղծման ուղղությամբ»,- գրել է Էկոնոմիկայի նախարարը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում