copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:02 18-11-2023

Շուշեցի երկվորյակներ Արմենն ու Արսենը ուզում են զինվոր դառնալ, որ Շուշին հետ բերեն

2020 թվականի պատերազմի օրերին համացանցում շուշեցի զույգ տղաների նկարներ մեծ տարածում գտան։ Այն ժամանակ տղաները՝ Արմենն ու Արսենը, չգիտեին, որ Շուշին կորցնելը դեռևս վերջը չէ, երեք տարի հետո էլ պիտի բռնի տեղահանվեն Ստեփանակերտից։

Տեղահանումից հետո Սարգսյանների ըտանիքը բնակություն է հաստատել Երևանում։ Տղաներն էլ վերջապես դպրոց են հաճախում։ Մայրը՝ Արևիկն ասում է, որ կամաց-կամաց ադապտացվում են նոր միջավայրին, երեխաներն էլ արդեն առաջին դասարանցի են։

«2020 թվականի պատերազմի օրերին, երբ երեխաներիս լուսանկարը տարածվեց համացանցում, սկսեցինք այս ու այն կողմից երեխաներին բիզնես էջերում գովազդելու առաջարկներ ստանալ։ Ի սկզբանե, ես դեմ էի, քանի որ մտածում էի` այդքան էլ ճիշտ չէր լինի նկարվել և գովազդվել, հատկապես, որ այլևս չկար մեր հայրենի Շուշին։ Բայց երեխաներս միշտ էլ ցանկություն ունեցել են մասնակցելու նման պրոեկտների»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արևիկ Սարգսյանը։

Արցախցի կինը որոշել է լսել երեխների խնդրանքն ու ընդունել առաջարկները։

«Տղաներս սիրում են նկարել ու երգել: Կարծում եմ, որ հիմա ժամանակն է, որպեսզի Արմենիս ու Արսենիս ցանկությունը կատարեմ, թույլ տամ գովազդել ապրանքներ կամ բիզնես էջեր։ Չգիտեմ, որ մեծանան ինչ մասնագիտություն կընտրեն, բայց այսօր այդ հարցին երկուսն էլ մի պատասխան ունեն՝ «Զինվոր, որ Շուշին հետ բերենք․․․»»,-ասում է Արևիկը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում