Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:52 16-11-2023

«Սիթի բայքը» քեֆ է կազմակերպել․ ընկերության հեգնական պատասխանը՝ ԿԲ-ին

ՀՀ Կենտրոնական բանկն օրերս հայտարարություն էր տարածել, նշել, որ «Սիթի Բայք» ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեության լիցենզիա։

ԿԲ-ի զգուշացումը «Սիթի բայք» ընկերության գործունեության վերաբերյալ կատարել է հետևյալ հայտարարությունը․ «ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Սիթի Բայք» (Citi bike) ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, այն գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: Ընդգծվում է, որ ընկերությունը, ըստ էության, հանրության լայն շրջանակից ներգրավում է դրամական միջոցներ` չունենալով ՀՀ կենտրոնական բանկի կողմից որևէ լիցենզիա: Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով, որը կարող է հանգեցնել ֆինանսական վնասների և ծանր սոցիալական հետևանքների»,- նշված է հաղորդագրության մեջ»:

Ի պատասխան Կենտրոնական բանկի՝ «Սիթի Բայք» ընկերությունը Տիկտոկում տեսանյութ է հրապարակել և հեգնական գրառում կատարել․ «Բա իմացա՞ք, Կենտրոնական բանկը ասում է՝ «Սիթի բայքը» լավ բան չի անում, որ մարդկանց փող է տալիս, իսկ ընկերությունը աշխատակիցների համար քեֆ է կազմակերպել ու նվերներ է բաժանում»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան