Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:52 16-11-2023

Դուրս եկանք Արցախից, որ գոնե մեր երեխաներն ապրեն. բռնի տեղահանված

62-ամյա Ջեմմա Գալստյանը Ստեփանակերտից է բռնի տեղահանվել։ Որդին սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ դիրքերում է եղել, կռվել է, հրաշքով ողջ մնացել։ Շատ արցախցիների նման տիկին Ջեմմայի ընտանիքնն էլ է դատարկաձեռն դուրս եկել Արցախից։ Ասում է՝ կյանքից բացի, ոչ մի բան չենք վերցրել մեզ հետ։ Հիմա բոլոր հարազատներով Հայաստանում են, բայց ցրված տարբեր մարզերում և Երևանում։

«Մենք 30 տարի խաղաղ ենք ապրել մեր հողում, թուրքի ոտքը մեր հող չէր մտել։ Առաջին պատերազմի ժամանակ, երբ երեխեքս պուճուր էին, ես էդքան չէի վախեցել ինչքան 44-օրյա պատերազմի ժամանակ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ջեմմա Գալստյանը։

Տիկին Ջեմման պատմում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո կյանքը Արցախում դժվարացել էր, բայց փորձությունները սկսվեցին անցած տարվա դեկտեմբերի 12-ից, երբ Ադրբեջանը ապօրինի կերպով փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

«10 ամիս ամեն ինչին դիմացանք, բայց էս պատերազմը ահավոր էր։ Սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ տղաս դիրքերում էր, երբ սաղ-սալամաթ եկավ տուն, ասի՝ վերջ, դուրս ենք գալիս։ Ես Արցախում մնալու հույս այս անգամ չտեսա։ Ստեփանակերտում մնալու հույս չկար, մնալը կնշանակեր ինտեգրվել Ադրբեջանին։ Դուրս եկանք Ստեփանակերտից, որ գոնե մեր երեխաները ապրեն։ Մորս շիրիմը, դեռ քառասունքը չտված թողել ենք եկել, քրոջս աղջկա թարմ շիրիմը․․․»,- պատմում է արցախցի կինը։

Տիկին Ջեմման ասում է՝թեև հոգու խորքում հույս ունի, որ մի օր կվերադառնա իր տուն, բայց նաև չի կարող իրականության հետ հաշվի չնստել։

«Մեր ո՞ր կորցրածն ենք հետ վերցրել, որ Արցախը հետ վերցնենք, չգիտեմ՝ սիրտս ուրիշ բան է ասում, լեզուս ուրիշ բան»-, շարունակում է Արցախից բռնի տեղահանված կինը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում