Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:18 16-11-2023

30 հատված ծառի փոխարեն տնկվելու է 76 նոր ծառ․ Արմեն Բեգոյան

«Մերգելյան պուրակում ժամանակին շուրջ 22 տաղավար է եղել տեղադրված, որը պուրակին հասցրել է անդառնալի վնաս, որոշ ծառատեսակներ՝ մոտ 30-ը չորացած են և պետք է հեռացվեն այգուց»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Նա ասաց, որ կենսունակություն չունեցող որոշ ծառեր արդեն հատվել են, իսկ մնացած ծառերը էտվում են, հեռացվում են չորացած ճյուղերը․

«Կարևոր եմ համարում նշել, որ հեռացված չոր, անկենսունակ 30 ծառերի փոխարեն տնկվելու է 76 նոր ծառ, որը կսկսվի մոտ օրերս։ Մարդկանց թվում է, որ այստեղ ինչ-որ բաներ են վերակառուցվելու, ո՛չ, նույն ճեմուղին է սարքվելու, մի քանի դեկորատիվ ցայտաղբյուրներ են լինելու, այնպես որ կանաչ զանգվածը չի կրճատվելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան