copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:15 16-11-2023

Ընդդիմադիր 2 խմբակցությունների մարտավարություններում ակնհայտ տարբերություն է նկատվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ակնհայտ տարբերություն է նկատվում խորհրդարանական երկու ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների մարտավարություններում։ Եթե 2021-ի ընտրություններից հետո նրանք համատեղ քննարկում էին անգամ նախագծերի քվեարկության հարցերը եւ, որպես կանոն, միասնական դիրքորոշում էին մշակում, ապա այժմ թե՛ քվեարկություններն են տարբեր, թե՛ այլ հարցերում դիրքորոշումները։

Դիցուք, տեւական բոյկոտից հետո «հայաստանցիներն» ամիսներ առաջ որոշեցին վերադառնալ եւ մասնակցել կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին, ՊՈՒ-ն դեռ շարունակում է բոյկոտը, երեկ էլ չմասնակցեցին անգամ բյուջեի նախագծի քննարկմանը, ի տարբերություն «Հայաստան» դաշինքի։ Ընդմիջման ժամին, երբ Փաշինյանն ու իր նախարարները հեռացել էին դահլիճից, Սերժ Սարգսյանի թիմակիցները մտան դահլիճ, գրանցվեցին ու հեռացան: Իսկ գրանցվեցին, որ բացակա չստանան։ Նախօրեին էլ միտումնավոր ուշ մտան դահլիճ, որպեսզի հոտնկայս հարգանքի տուրք չմատուցեն Մաթեւոս Ասատրյանի հիշատակին։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում