copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:28 15-11-2023

Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ունենալ պաշտպանական ուժ․ Վրաստանի ԱԳ նախարարը՝ Բաստիոն համակարգերի ՀՀ տարանցման մասին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին մեկնաբանել է Վրաստանի տարածքով ֆրանսիական զրահատեխնիկայի մատակարարումը Հայաստան, որն առաջացրել էր ադրբեջանական կողմի դժգոհությունը։

Հաղորդվում է, որ Վրաստանի Հանրային հեռուստաալիքի «Ազատ հայացք» հաղորդաշարի հաղորդավարը նշել է, որ Վրաստանի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զրահատեխնիկա մատակարարելու մասին տեղեկություն է տարածվել ադրբեջանական, այնուհետև վրացական լրատվամիջոցներում, և նախարարին հարցրել է, թե արդյոք դա կազդի պաշտոնական Թբիլիսիի՝ Երևանի և Բաքվի միջև իրականացվող միջնորդական ջանքերի վրա: Հարցին ի պատասխան՝ պաշտոնյան ընդգծել է, որ Թբիլիսին երկու երկրին էլ հնարավորություն է տալիս հավասար պայմաններով օգտվել իր տարանցիկ գործառույթից։

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ունենալ պաշտպանական ուժ, իսկ երբ խոսքը վերաբերում է սովորական տեխնիկայի կամ միջազգային պայմանագրերով թույլատրված զինատեսակների ձեռքբերմանը։

«Վրաստանը երկու երկրին էլ հնարավորություն է տալիս հավասար պայմաններում օգտվել մեր երկրի տարանցիկ գործառույթից: Ուզում եմ ընդգծել, որ սա հավասար մրցակցային դաշտում է։ Ցանկացած երկիր իրավունք ունի ունենալ պաշտպանական ուժ, իսկ երբ խոսքը վերաբերում է սովորական տեխնիկայի կամ միջազգային պայմանագրերով թույլատրված զինատեսակների, ցանկացած երկիր իրավունք ունի ձեռք բերել այն։

Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրին էլ հնարավորություն ընձեռվի հավասար պայմաններում օգտվել տարանցիկ գործառույթից, որն ունի մեր երկիրը։ Ըստ այդմ, սա է մեր պատասխանն այս հարցի վերաբերյալ, և այդ հարցում անհարկի ակնարկներն անտեղի են»,- հայտարարել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի