Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:11 14-11-2023

Բենզինի գինը թանկացել է, եկեք բրդենք մեքենաները, կարագը թանկացել է, եկեք խառը կանաչի ուտենք. Փաշինյանի խոսքերն են

Հայաստանի Հանրապետությունում խնդիրներն այսօր բազմաթիվ են։ Հայտարարությամբ կանդրադառնամ մի հարցի, որն ուղիղ առնչվում է ձեզ, իշխանությունների անգործության արդյունքում վնաս է հասցվում անմիջապես ձեր գրպանին։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Վերջին ամիսներին, առանց տնտեսագիտական հիմնավորումների թանկանում է դիզվառելիքի գինը։ Հեղուկ գազի արժեքը 160 դրամից դարձել է 220 դրամ, իսկ բենզինի 1 լիտրը վաճառվում է 570 դրամով։ Սա վկայում է ոլորտում վերահսկողության լիակատար բացակայության մասին։

Հարցով նախևառաջ պետք է զբաղվեր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Մինչդեռ, ոչ միայն չի ուսումնասիրվում գնաճի պատճառը, այլև հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ իրենց պատկերացմամբ Հայաստանում բենզինի գները դեռ մի բան էլ ցածր են։

Գուցե հենց այս արտահայտությունն էլ առիթ տվեց բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողներին էլ ավելի բարձրացնելու բենզինի արժեքը։

ԵԱՏՄ ոչ մի պետությունում՝ ոչ ՌԴ-ում, ոչ Ղազախստանում, ոչ Բելառուսում դիզվառելիքը չի վաճառվում նման բարձր գներով։ Այս պետություններում այն կրկնակի, եռակի էժան է։

Ի դեպ, խնդրահարույց է բենզինի և հեղուկ գազի ոչ միայն գինը, այլև՝ որակը, ինչը վկայում է ոլորտի համատարած բարձիթողի վիճակի մասին։

Կան մտավախություններ, որ առաջիկայում հնարավոր է նաև գազի գնի աճ։

5 տարի է՝ ինչ քաղաքացին խաբված է՝ դառնալով և՛ տուգանքի մատերիալ, և՛ թանկացումների զոհ։

Այս իրավիճակը ոչ թե օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված, այլ իշխանությունների անգործության հետևանքն է։

Ամեն օր ՀՀ քաղաքացին, որին միայն խոսքերով եք հաճոյանում, արթնանում, տանից դուրս է գալիս մտավախությամբ՝ հո չի՞ տուգանվելու որևէ բանի համար, կամ հիմա՞ ինչն է թանկանալու։

Հիշեցի, թե ինչպես էր տարիներ առաջ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից գնաճի ցուցակը ձեռքին ծաղրում, թե՝ բենզինի գինը թանկացել է, եկեք բրդենք մեքենաները, կարագը թանկացել է, եկեք խառը կանաչի ուտենք։ Ելույթի վերջում էլ հեգնական տոնով շնորհակալություն հայտնեց նախորդ իշխանությանը՝ անհոգ և երջանիկ իրականության համար։

Եվ այս խոսքերը ասում էր մի մարդ, որի օրոք անկում են ապրում բացառապես բոլոր ոլորտները, որի օրոք շարունակական թանկացումներ են, որի օրոք կորցրինք մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը ու կանգնեցինք անվտանգային նոր մարտահրավերների առաջ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը