Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:25 14-11-2023

Եթե էսօր գիշեր ձեր հետևից չգան, վաղը գիշեր են գալու. Վահագն Ալեքսանյանը՝ բուժհաստատություններում գումար պահանջողներին

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց, որ իրենց անընդհատ հասնում են դժգոհություններ, որ բուժհաստատություններում կանխիկ գումար են պահանջում:

«Սա կոռուպցիոն դրսևորում է, այդ գումարը կանխիկ ուզող մարդը գողանում է այդ գումարը: Եթե պետական ԲԿ է, գողանում է պետությունից, եթե ոչ պետական է` էլի գողանում է` ձեզնից: Ես զարմացած եմ, որ այս երևույթն այսքան համատարած երևույթ է կրում, սա նաև Առողջապահության նախարարության բացթողումն է»,- ասաց Ալեքսանյանը և խոսքն ուղղելով կոռուպցիոներներին՝ ասաց.

«Վստահաբար ասում եմ` ոչ այդքան հարգելի կոռուպցիոներներ, անկախ նրանից, թե ինչ կապեր ունեք, ձեր հետևից գալու են, եթե էսօր գիշեր ձեր հետևից չգան, վաղը գիշեր են գալու, վաղը գիշերը չգան, մյուս օրը գիշերն են գալու, ես անձամբ հետևելու եմ, որ գան, որովհետև ձեր հետևից պետք է գալ...»,- սպառնաց նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում