Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:30 10-11-2023

Խաչակնքվելով ենք նստում ավտոբուս, որ բան չլինի․ Սարի թաղի բնակիչներ

Սարի թաղի N9 ավտոբուսը երկար տարիներ շահագործվելուց հետո անմխիթար վիճակում է հայտնվել՝ պատռված նստատեղեր, կեղտոտ բռնակներ։ Հնամաշ լինելուց բացի, մեկ այլ խնդիր է երթուղում դրանց պակասը։ Հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին երկտեղանոց նստատեղերին 3 հոգով են նստում։ Ծանրաբեռնված ավտոբուսում մարդիկ հրում են միմյանց, ինչը կռվի պատճառ է դառնում է։

Oragir.News-ը զրուցել է նշված երթուղին սպասարկող ավտոբուսի ուղևորների հետ, լսել նրանց դժգոհությունները։

«Ամեն անգամ խաչակնքվելով ենք նստում, որ ինչ-որ բան չլինի»,- ասում է Սարի թաղի բնակիչներից մեկը։

Մեկ ուրիշն էլ, որ կլիներ մոտ 40 տարեկան, ասաց՝ դեռ մանկուց է հիշում այս ավտոբուսը․ «Ամեն ինչ փոխվել է բացի Սարի թաղի տրանսպորտից։ Այնքան վատ պայմաններ են, որ երեխաները զզվում են օգտվել»։

Սարի թաղի բնակիչներն ասացին, որ ստորոգրահավաք են իրականացրել և դիմել Երևանի քաղաքապետարան, որպեսզի խնդրին լուծում տան, բայց մինչ օրս արձագանք չի եղել։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սարի թաղի N9 ավտոբուսը մասնավոր ընկերություն է սպասարկում, և մինչ հունվար այն կփոխարինվի նորով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում