Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:32 09-11-2023

Տիգրանը միշտ ասում էր՝ ամեն ինչ պիտի հասցնեմ, ժամանակ չկա՛․․․․ չհասցրեց. զոհվածի մտերիմ

«Տիգրանի հետ ծանոթացել եմ 2016 թվականին՝ նկարահանումների ժամամակ։ Ու հիշում եմ՝ խոսակցության մեջ ասացի, որ շատ եմ երազում մոտո նստել, անցավ դրանից մի քանի օր, զանգեց, ասեց՝ Լուս, արի քաղաքում պտտվենք մոտոյով ու դրանից հետո մենք ընկերացանք»,-այս մասին այսօր «Եռալուր» զինվորական պանթեոնում Oragir.News-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի զոհված Տիգրան Հարությունյանի մտերիմը՝ Լուսինեն։

Նա պատմեց, որ Տիգրանը չի հասցրել բանակ գնալուց առաջ նրան հրաժեշտ տալ, ինքն էլ նրան հաղորդագրություն է գրել՝ «Տիկ, դու լավ ընկեր չես», հետո զղջացել ու ներողություն է խնդրել։

«Երբ արդեն պատերազմը սկսվեց, Տիգրանը մեկ տարի ու մի քանի ամսվա զինծառայող էր, անընդհատ փորձում էի կապի մեջ լինել, զանգել, միշտ եղբորը կամ ընկերոջը հարցնում էի՝ Տիկոյից ի՞նչ կա, ինֆորամացիա չէին տալիս, որովհետև իրենք էլ չգիտեին»,- պատմեց Լուսինեն։

Նրա խոսքով՝ Տիգրանը զոհվել է հոկտեմբերին, սակայն մարմինը գտել են նոյեմբերի 7-ին։

«Տիգրանը միշտ ասում էր՝ ամեն ինչ պիտի հասցնեմ, ժամանակ չկա, բայց չհասցրեց մինչև վերջ ավարտին հասցնել այն գործերը որոնք ուզում էր անել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում