copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:55 08-11-2023

Հայաստանում ազգային արժանապատվության համար պայքարող հարյուրավոր քաղաքացիներ հալածանքների են ենթարկվում

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արժանապատվությունը, ավելի քան վախը, ավելի քան նյութական շահը, քաղաքացու վարքագծի գլխավոր շարժիչ ուժն է։

Հայաստանում շատ են քաղաքացիները, ովքեր ազգային արժանապատվությունը նույնականացնում են սեփական, անձնական արժանապատվության հետ։

Հայաստանում ազգային արժանապատվության համար պայքարող հարյուրավոր քաղաքացիներ հալածանքների են ենթարկվում։

Գործող իշխանությունների ձեռքը հասել է անգամ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։

Վախի կամ կաշառքի միջոցով հնարավոր չի լինելու կասեցնել պայքարի ընթացքը, որովհետև, ինչպես նշեցինք, արժանապատվությունը քաղաքացու վարքագծի ԴԵՏԵՐՄԻՆԱՆՏՆ է։

Պայքարը շարունակվում է հայոց պետության համար։

Ուղերձ - պատգամ Թումանյանից․ «Գլխովը շատ ամպեր կանցնեն, սարը միշտ կա անսասան»»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից