copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 15:20 07-11-2023

Բաքուն կրկին Երևանին մեղադրում է «ադրբեջանական 8 գյուղ օկուպացիայի տակ պահելու մեջ»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն Արցախյան 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի 3-րդ տարվա կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում հերթական անգամ բազմաթիվ հակահայկական և իրականությունը խեղաթյուրող պնդումներ են տեղ գտել։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ երկիրն իր անկախության առաջին իսկ տարիներից «Հայաստանի կողմից ենթարկվել է ռազմական ագրեսիայի, օկուպացիայի, էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության, բախվել է փախստականների և հարկադիր վերաբնակների խնդրին», ինչպես նաև մշտապես հայտարարել է, որ երբեք չի հաշտվի «իր տարածքների օկուպացիայի փաստի հետ»։ Բաքվի պնդմամբ՝ Արցախյան 44-օրյա պատերազմին հանգեցնող մեկն էլ այն էր, որ «Հայաստանը երկար տարիներ բանակցությունների իմիտացիա էր ստեղծում՝ ստատուս քվոն պահպանելու համար, իսկ միջազգային միջնորդները աչք էին փակում այս ապակառուցողական դիրքորոշման վրա»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշել է, որ «ՀՀ-ն ակտիվացրել էր իր ագրեսիվ քաղաքականությունը՝ առաջ քաշելով «նոր պատերազմներ նոր տարածքների համար» հայեցակարգը և պարբերաբար ռազմաքաղաքական սադրանքներ է իրականացրել»։

Հայտարարությունում նշվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ պատերազմի ընթացքում գրավել են ավելի քան 300 բնակավայր, այդ թվում Շուշի քաղաքը, իսկ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրված Եռակողմ հայտարարության համաձայն՝ ՀՀ-ն դուրս է բերել իր զինված ուժերը Քարվաճառի, Բերձորի և Ակնայի շրջաններից։

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդել է, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո երկիրը «հանդես է եկել խաղաղության նախաձեռնությամբ, հավատարիմ է մնացել իր պարտավորություններին, սկսել է ակտիվորեն նպաստել հարաբերությունների կարգավորմանը և խաղաղ գործընթացին, ինչպես նաև սկսել է լայնածավալ վերականգնման և շինարարական աշխատանքներ և Արցախում բնակվող հայերին ադրբեջանական հասարակությանն ինտեգրելու աշխատանքներ իրականացնել»։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին՝ «խաղաղության պայմանագրի ստորագրման ուղին խոչընդոտելու, ռազմաքաղաքական սադրանքները շարունակելու և Ադրբեջանի տարածքում ականների տեղադրելու համար»։

«Հայկական կողմը, հակառակ իր պարտավորություններին, ոչ միայն դուրս չի բերել իր զինված ուժերը, այլև շարունակել է նրանց նյութական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերել, զինել զենքով ու ռազմական տեխնիկայով։ Բացի այդ, Հայաստանը հրաժարվել է Ադրբեջանին վերադարձնել 8 ադրբեջանական գյուղերը, որոնք դեռ գտնվում են օկուպացիայի տակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Անդրադառնալով Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-ին իրականացված վերջին ագրեսիային՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, թե, իբր Արցախի տարածքում 24 ժամում «հակաահաբեկչական միջոցառումներ է իրականացրել՝ ապօրինի զինված ուժերի գոյությանը վերջ դնելու և իր ամբողջ տարածքում ինքնիշխանությունը վերականգնելու նպատակով»։

«Ներկայումս, հայկական զինված ուժերի դուրսբերումից և անջատողական ռեժիմի լուծարումից հետո, լայն հնարավորություններ են ստեղծվել տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ Ադրբեջանը, հավատարիմ մնալով հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Ղարաբաղում ապրող հայերի վերաինտեգրմանը, կոչ է անում Հայաստանին՝ կառուցողական և արդար դիրքորոշում որդեգրել խաղաղության գործընթացում և ճիշտ հասկանալ նոր իրողությունները։ Հայկական կողմը վերջապես պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- նշվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի