copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:10 06-11-2023

«Էս հողի համար է իմ Ֆելիքսը զոհվել, ես ի՞նչղ թողնիմ»․ Գյումրիում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմին նվիրված «Սուրեն» ֆիլմի պրեմիերան

Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում երեկ՝ նոյեմբերի 5-ին, տեղի է ունեցել ռեժիսոր Վարդան Վարդանյանի «Սուրեն» գեղարվեստական ֆիլմի առաջնախաղը, որը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմին։ Այս մասին փոխանցում է Oragir.News-ը։

Ֆիլմը դաժան իրականության, 44-օրյա պատերազմից հետոյի մասին է, երբ շատերը հարկադրված լքեցին իրենց տունն ու հեռացան Արցախից։ Ֆիլմի գլխավոր հերոսի՝ Սուրենի կերպարը, գյումրեցի ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն է մարմնավորում։ Սուրենը հայրենասեր մարդ է, որի գյուղը նոյեմբերի 9-ից հետո մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց ինքը անհաշտ է այդ նոր իրողության հետ։ Որդին 44-օրյա պատերազմում է զոհվել, և իրեն մատուցվել է մի իրականություն, որ ո՛չ որդին կա, ո՛չ իր տունը, երկուսն էլ կորցրել է անվերադարձ։



Ֆիլմի տարեց հերոսը չի գնում գյուղից, մնում է ադրբեջանցիներին հանձնվող գյուղում, որը ժամանակին ազատագրել է։ Սուրենի թոռն ու հարսը նոյեմբերի 9-ից հետո Գյումրի են վերադառնում, իսկ ինքը մինչև վերջին շունչը մնում է իր տանը։

«Էս հողի համար արյուն է թափվել, էս հողի համար է իմ Ֆելիքսը զոհվել, ես ինչղ թողնիմ իմ տղուն, ինչղ թողնիմ իմ տունը... Հայ տղամարդու համար 3 սրբություն կա՝ մայրդ, երեխաներիդ մայրը և մայր հայրենիքը»,- սրանք ֆիլմի գլխավոր հերոսի խոսքերն են։



Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ գյումրեցի Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Գրիգորյանը, Սամվել Առաքելյանը և ռուս հայտնի դերասան Դմիտրի Մազուրովը։ Ռուս դերասանը լրագրողների հետ զրույցում խոստովանում է, որ միանգամից է ընդունել ֆիլմում խաղալու առաջարկը. «Ճիշտ է՝ պատերազմ է, բայց ոչ մի քաղաքականություն, այլ մարդկային ապրումներն ու հայրենիքի հանդեպ սերը»։



Ռեժիսորը փորձել է այս ֆիլմով ցույց տալ ոչ թե պատերազմը, այլ պատերազմի թողած ծանր հետևանքները։ Առանցքում մարդն է ու նրա կորցրածը։ Ֆիլմի գլխավոր դերակատար Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց. «Դաժան ու դժվարին ֆիլմ է այն մասին, թե ինչպես են մարդիկ ստիպված լքում իրենց տունը, իմ կերպարը անձնազոհության է գնում ու որոշում է մնալ այն հողի վրա, որտեղ զոհվել է որդին»։

Նշենք, որ ֆիլմն առաջիկայում ցուցադրվելու է նաև Երևանում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը