copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:38 05-11-2023

Վահան Քերոբյանը Նորակերտ համայնքի բնակիչների հետ քննարկել է հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչների հետ հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը քննարկելու և նրանց հուզող հարցերին ծանոթանալու նպատակով։ Հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հողամասերի իրավական կարգավիճակի ճշգրտմանը, կադաստրային անճշտություններին ու անհամապատասխանություններին առնչվող հարցեր։

Նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, և ամփոփելով քննարկումը` հավաստիացրել, որ կքննարկվեն բարձրացված հարցերի հնարավորինս արագ լուծման ուղիները։

Ամենից շատ դիտված