Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:53 03-11-2023

Նիդերլանդներն Ուկրաինային 500 միլիոն եվրոյի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի

Նիդերլանդները 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Ուկրաինային։ Այս մասին տեղեկացնում է Het Financieele Dagblad թերթը՝ վկայակոչելով Նիդերլանդների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Կաիսա Օլոնգրենին:

Ըստ հրատարակության տվյալների՝ Օլոնգրենն այս օգնությունը խոստացել է նոյեմբերի 2-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Ուկրաինա նրա այցի շրջանակներում։

«Նրանց որոշակի աջակցություն է անհրաժեշտ պայքարը շարունակելու համար, - նշել է նախարարի պաշտոնակատարը: - Այս դեպքում խոսքը զինամթերքի մասին է, այս առումով մենք կարողացանք օգնության նոր փաթեթ առաջարկել Ուկրաինային»։

500 միլիոն եվրո ծավալով ռազմական օգնությունը կուղարկվի 2024 թվականին: Դրանից մոտ 260 միլիոն եվրոն կծախսվի հրետանային արկերի վրա, ևս 240 միլիոնը կտրամադրվի տանկային արկերի մատակարարմանը։

Օլոնգրենը հավելել է, որ Նիդերլանդները կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է»:

Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Նիդերլանդները, այս փաթեթից զատ, 2,1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային: Ներկայում երկիրը սերտորեն համագործակցում է գործընկերների հետ՝ ուկրաինացի օդաչուների վերապատրաստման և հետագայում Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչների փոխանցման համար:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան