Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:20 31-10-2023

Ներիր ինձ երկիր, ես կարող էի նաև քեզ չլքել. արցախցի բանաստեղծ

«Ներիր ինձ երկիր, ես կարող էի նաև քեզ չլքել, մնալ, խառնվել մոխիրներին, սգալ անթաղ մեռելների համար ու պատմել տղաներին, որ ամեն ինչ անդարձ կորած չէ»,- սրանք Արցախից բռնի տեղահանված բանաստեղծուհի Տաթև Սողոմոնյանի խոսքերն են։

Տաթևը Ստեփանակերտի վերջին բնակիչներից մեկն է, ով մինչև վերջին վայրկյանը պայքարել է հայրենիքը չլքելու համար։

«Իմ մեջ մի մեծ ճեղք է առաջացել․ ես այն մի Տաթևին թողել եմ իր շքեղ երազանքի տանը, փոխարենն իմ հետ բերել եմ այս Տաթևին․․․ Ես իմ մեծ այգին ապագա թոռներիս համար էի տնկել, իսկ «դրախտիս» դուռը սովորության համաձայն այդպես էլ չկողպեցի, փոխարենը այգիս ջրեցի, կենդանիներիս կերակրեցի, ծաղիկներս խնամեցի, վերջին անգամ հայացք գցեցի իմ հարուստ գրադարանին ու հեռացա՝ սրտիս խորքում հույս փայփայելով, որ գուցե մտնողները նույն խնամքով կվերաբերեն տարիների վաստակիս»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Տաթևը, ով իր աչքերի մեջ է փորձում արթուն պահել իր տան ամեն մի անկյունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում